-
01.09.2016|
12:10
ՈՒրուգվայում սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի հարցով համաժողով կանցկացվի, որը կհամընկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյա անկախության տոնակատարության հետ՝ հաղորդում է Prensa Armenia գործակալությունը:
-
29.07.2016|
18:35
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտի հետ քննարկել է Սիրիայում և Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
-
28.07.2016|
23:35
Արցախի ազատամարտիկների միությունը հայտարարություն է տարածել՝ Երեւանում ստեղծված իրավիճակի մասին. «Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված խմբի կողմից ձեռնարկված հարձակման արդյունքում հեղվեց հայի արյուն, ծանր հարված հասցվեց մեր ազգի հեղինակությանը:
-
28.07.2016|
13:01
Հուլիսի լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 24 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 կրակոց, իսկ շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ), հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
-
27.07.2016|
10:56
Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն:
-
27.07.2016|
09:30
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը սենսացիոն հայտարարություն է արել՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունների հաջորդ ռաունդը անցկացնել օգոստոսին և նորից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ»:
-
26.07.2016|
09:46
Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
-
23.07.2016|
13:41
Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 18 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 43 անգամ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
19.07.2016|
09:32
Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
-
19.07.2016|
00:44
Բացեք անկախության տարիների հայկական մամուլը և ամենուրեք Կարսի պայմանագրի կապակցությամբ կկարդաք բոլշևիկներին խարազանող հոդվածներ: Ասեմ, որ մենք սիրում ենք սևեռվել մի հարցի վրա, չնկատելով, թե ինչ քաղաքականություն են վարում հետբոլշևիկյան Ռուսաստանի կառավարողներն այդ նույն հայկական հարցում: Ասել կուզեմ, որ այսօրվա ռուս կառավարողը թեպետ տոմսով բոլշևիկ չէ, բայց հայերիս տարածքների նկատմամբ հոգով բոլշևիկյան քաղաքականություն է վարում:
¡Ãƒâ€šÃ‚¯/spike">Ծաղրանկարչի կսմիթ